Մարտի 31-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 450 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 1 540 մարդ, մահացել է 6 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 648 264, այստեղից ապաքինվել է 1 624 993 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 16 745:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 626 փորձարկում, այդ թվում 21 537-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 089-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 1.9% է, վերջին 14 օրվանը՝ 3.44%, վերջին 7 օրվանը՝ 2.75%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 859 230 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 804 պացիենտ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: