Ախալքալաքի «Խաս Բախչա» զբոսայգում տեղի ունեցավ Ախալքալաքի բնակիչներին ընտրությունների կարևորության մասին յուրահատուկ տեղեկացման ակցիա:
Սեպտեմբերի 24-ին Ախալքալաքում Թբիլիսիի Ազգամիջյան համագործակցության և խորհրդակցության վերլուծական կենտրոնը (ACICC) և ոչ պետական «Դեմոկրատ-մեսխերի միություն» կազմակերպությունը խփել էին վրան, որտեղ երեխաները անցորդներին բաժանում էին ծաղրաշար-բուկլետներ:
Ակցիան իրականացվում է «Ծաղրաշար վրանում» նախագծի շրջանակներում: Այս ծրագիրը Վրաստանում իրականացնում է ACICC-ն, նախագծի գործընկերներն են «Դեմոկրատ-մեսխերի միությունը»: Նախագիծը ֆինանսավորում է EWMI (East-West Management Institute):
«Ծաղրաշար վրանում», որովհետև խփած է վրան, իսկ երեխաները բաժանում են պրոֆեսիոնալ նկարիչների օգնությամբ, իրենց սեփական ձեռքերով պատրաստած կոմիքսներ: Ծաղրաշարը – դա պատմություն է նկարների միջոցով և նրանք կոչ են անում գալ ընտրություններին և քվեարկել », – ասում է ծրագրի համակարգող Սանդրո Գվինդաձեն:
Երեխաները, ովքեր բաժանում էին անցորդներին կոմիքսներ, Ախալքալաքի «Դեմոկրատ-մեսխերի միություն» կազմակերպության երիտասարդ անդամներն էին: Նրանք վարժանք (թրեյնինգ) էին անցել «Ընտրությունների կարևորությունը» թեմայով, և վարժանքից հետո ստեղծել էին տվյալ կոմիքսները: Վարժանքը անցկացվել էր օգոստոսի վերջին, որին մասնակցել էին նաև երեխաներ՝ Ադիգենից, Ախալցիխեից և Նինոծմինդայից:
Նման ակցիա, ընտրությունների տեղեկացման մասին, անցկացվել էր Ադիգենում, Նինոծմինդայում և մի շաբաթից տեղի կունենա Ախալցխայում:
Շուշան Շիրինյան