Այսօր՝ փետրվարի 18-ին, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանում:

Քաղաքապետն իր տեղակալ Թեմուր Մճեդլիձեի հետ աշխատանքային հանդիպամնը քննարկել է Գյուղին աջակցություն ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող ծրագրերի ընտրությունը:

Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետարանի վարչական միավորների քաղաքապետի ներկայացուցիչները և սակրեբուլոյի պատգամավորներ։

Ընդգծենք, որ աշխատանքային հանդիպմանը Գյուղին աջակցություն ծրագիրն իրականացվում է Վրաստանի կառավարության միջոցներով, սակայն անհրաժեշտության դեպքում կհամաֆինանսավորվի տեղական բյուջեից։

Այս մասին հայտնում է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը: