Կվերանորոգվի Ախալքալաքի մունիցիպալիտետի Լոմատուրցխ գյուղի ծիսակատարությունների տունը: Հին պատուհաններն ու դռները կփոխարինվեն նորերով: Տենդերն արդեն հայտարարված է:
Տեղական բյուջեից շուրջ 5500 լարիի ֆինանսավորմամբ, Լոմատուրցխ գյուղում կիրականացվի ծիսական տան բարեկարգումը: Պատուհաններն ու դռները կփոխվեն: Ընդհանուր առմամբ 7 պատուհան` 150×90 սմ, 150×100 սմ, 180×80 սմ, 75×50 սմ և 6 դուռ՝ 215×125, 210×125, 200×95, 180×75 չափսերով:
Քաղաքապետարանը նոյեմբերի 2-ին այս աշխատանքների համար տենդեր էր հայտարարել 5 386 լարիի չափով: Հայտերն ընդունվպում են մինչև նոյեմբերի 11-ը:
Լոմատուրցխ գյուղում քաղաքապետի ներկայացուցչի խոսքերով, աշխատանքները կսկսվեն հենց տենդերը կայանալուն պես: