Հունիսի 10-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 705 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1 1128 մարդ, մահացել է 14 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 351 954, այստեղից ապաքինվել է 337 023 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 996:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 33 253 փորձարկում, այդ թվում 19 138-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 115-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 2.12% է, վերջին 14 օրվանը՝ 2.75%, վերջին 7 օրվանը՝ 2.59%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 191 001 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 6 184 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 38 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 230 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 594 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: