Սեպտեմբերի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 534 մարդ, մահացել է 34 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 926, այստեղից ապաքինվել է 563 530 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 8 575:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 12 503 փորձարկում, այդ թվում 6 912-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 5 591-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.29% է, վերջին 14 օրվանը՝ 7,14%, վերջին 7 օրվանը՝ 6.91%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 655 040 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 720 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 445 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 036 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: