Օգստոսի 14-ի տվյալներով, Վրաստանում ավելի քան 300 հազար «PCR» թեստավորում է կատարվել:
Այս մասին կառավարության վարչությունում համակարգող խորհրդի նիստի ավարտից հետո անցկացված մամլո ասուլիսին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
«Երեկ երկրում անցկացվել է մոտ 6 հազար «PCR» թեստ, իսկ ընդհանուր՝ ավելի քան 300 հազար»,- հայտարարել է Իմնաձեն: