Նոյեմբերի 4-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 5 206 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 648 մարդ, մահացել է 53 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 738 171, այստեղից ապաքինվել է 678 288 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 238:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48 615 փորձարկում, այդ թվում 32 423-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 16 192-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 10.71% է, վերջին 14 օրվանը՝ 9.34%, վերջին 7 օրվանը՝ 9.77%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 990 501 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 469 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 37 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 648 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 159 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: