Այսօր առավոտյան jnews-ը գրեց, որ Մոդեգամ գյուղի բնակիչ Մնացական Չախալյանից իր երկու՝ հայկական և վրացական անձնագրերը Ցիխիսջվարիի բաժնի աշխատակիցները ստուգելու նպատակով վերցրել են և հետ չեն վերադարձրել: Վրաստանում Հայաստանի դեսպանությունն արձագանքելով հոդվածին հայտարարել է, որ դեսպանությունն ամեն հնարավորն անում է, որպեսզի սեղմ ժամկետում Չախալյանին վերադաձնեն հայկական անձնագիրը:

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսապանությունն իր պաշտոնական էջում մասնավորապես գրել է.

«ՀՀ քաղաքացուց անձնագրերը վերցնելու պատճառն այն է, որ Վրաստանի ներքին օրենսդրության համաձայն՝ Վրաստանի քաղաքացին չի կարող օգտվել երկքաղաքացիության իրավունքից։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է ՀՀ քաղաքացու, ինչպես նաև Վրաստանի պատկան մարմինների հետ և անում է հնարավորը, որպեսզի սեղմ ժամկետներում Մնացական Չախալյանին վերադարձվի ՀՀ անձնագիրը»։

«Երկու անձնագիր՝ կրկնակի խնդիր» վերտառությամբ հոդվածում կարող եք ծանոթանալ նյութի մանրամասներին: