Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ կորոնավիրուսի մուտացիայի պատճառով վերավարակման դեպքերն աճում են ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում:
«Ցավոք, վերավարակման մակարդակն աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վրաստանում: Եթե մենք կարծում ենք, որ արդեն վարակվել ենք և երաշխավորված է, որ երկրորդ անգամ չենք հիվանդանա, ցավոք, հիմա դա արդեն այդպես չէ: Հաշվի առնելով այն փաստը, որ արդեն գոյություն ունեն մուտացիաներ և շրջանառվում են շատ տարբեր շտամներ, վերավարակման դեպքերը աստիճանաբար ավելանում են ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում: Մեր երկրում և Եվրոպայում այսպես կոչված բրիտանական շտամը առաջատարն է», – ասել է Գամկղրելիձեն: