Քաղաքականություն 8 Դեկտեմբերի, 2019 • «Մեծամասնականները սպառնում են լքել կուսակցությունը, եթե մեծամասնությունը լիովին չաջակցի մեծամասնական համակարգին»

Ըստ մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեի՝ իշխող թիմի որոշ մեծամասնականներ սպառնում են լքել կուսակցությունը, եթե խորհրդարանական մեծամասնությունը չաջակցի լիովին անցումը մեծամասնական համակարգին: Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանն ասում է, որ կքվեարկի լիովին մեծամասնական համակարգի օգտին, բայց ամեն դեպքում չի պատրաստվում որևէ իրավիճակում լքել թիմը:

Լրագրողների հետ հարցազրույցում Կալաձեն հայտարարել է, որ այս հարցով մեծամասնակաների որոշ խումբ կտրական է տրամադրված:

«Այս կապակցությամբ հնչել են սպառնալիքներ, բայց մենք կսպասենք իրադարձություններին: Թիմում տեղի են ունենում հանդիպումներ, խորհրդակցություններ: Ես չեմ մասնակցել մեծամասնության վերջին հանդիպմանը, բայց կասեմ, որ մարդկանց մի խումբ կա, ովքեր կտրական են տրամադրված», — ասել է Կալաձեն:

Ըստ նրա, այս փուլում իշխանությունը ռեսուրսներ չունի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու:

«Այս հարցի շուրջ կարծիքների տարբերություն կա: Կան մարդիկ, ովքեր աջակցում են միայն մեծամասնական համակարգը, և կա մարդկանց մեծ խումբ, ովքեր աջակցում են սահմանադրությունում կատարված փոփոխությունների պահպանմանը: 2020 թվականի ընտրություններն անցկացվելու են գործող ընտրական համակարգի համաձայն, իսկ 2024-ին՝ համամասնական ընտրակարգով: Թիմը այս մասին որոշումը կայացրել է: Այսօր մենք փոփոխություններ իրականացնելու ռեսուրս չունենք», — հայտարարել է Կալաձեն:

Մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը սպառնցողների շարքում չի եղել: Նա ասում է, որ դեմ կքվեարկի, եթե դա ամերիկյան համակարգին նման լինի, այսինքն՝ ամբողջովին մեծամասնական համակարգ չլինի: Բայց, ինչ էլ որ լինի, նա չի պատրաստվում լքել կուսակցությունը:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝