«Նախադպրոցական կրթության նոր չափանիշների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագծի շրջանակներում մանկապարտեզների 55 դաստիարակների դաստիարակ-ուսուցչի որակավորում է շնորհվել: Ախալքալաքի տեղական զարգացման խմբի (LAG) կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն էր նախակրթարաններում աշխատող մանկավարժներին վերապատրաստել կրթական նոր չափորոշիչներին համապատասխան և կարգավիճակ շնորհել:

Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով՝ թրեյնինգները շարունակվելու են, քանի որ 24 դաստիարակ դեռ չի անցել կրթական այդ կուրսը, քանզի վերոնշյալ նախագիծը ֆինանսավորել է ընդհանուր 55 դաստիարակի համար:

«Այս ծրագրի շրջանակներում 55 դաստիարակ մասնակցեց թրեյնինգներին, մյուսները ևս թրեյնինգներ կանցնեն, սակայն ֆինանսավորումը կլինի տեղական բյուջեից։ Երկրորդ փուլը կավարտենք մինչև դեկտեմբեր, երբ լինի ֆինանասավորում»:

Անահիտ Ասատուրյանը նշում է՝ թրեյնինգներն անցած դաստիարակներն արդեն դաստիարակ-ուսուցչի որակավորում են ստացել:

«Նախադպրոցական կրթության նոր չափանիշների, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում» նախագիծը ֆինանսավորվում էր EU-ENPARD-3-ի կողմից ՄԱԶԾ «Վրաստանում գյուղական համայնքների զարգացման բարելավում» (IRDG) ծրագրի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է 5 ամսում, որում ընդգրկվել են շրջանի բոլոր 13 մանկապարտեզները։ Նախագծի բյուջեն կազմում էր 15 հազար ԱՄՆ դոլար։

Երկու փուլով վերապատրաստվել է 55 դաստիարակ։