Մկոյանների ընտանիքին պատկանող ՀԷԿ-ը մոտավորապես 10 օր է ինչ վերսկսել է աշխատանքը։
«Մեր հիդրոէլեկտրոկայանն արդեն մոտավոր 10 օր է աշխատում է։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո, որոնք պահանջվում էր, հիդրոէլեկտրոկայանը սկսեց աշխատել», – JNEWS-ին ասաց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը:
Վերջինս հավելեց, որ իրենց ՀԷԿ-ն այս ընթացքում թեև որոշակի վնասներ է կրել, սակայն կարևորն այն է, որ սկսել է աշխատել:
«Քանի որ ամիս ու կես ՀԷԿ-ը չէր աշխատում, ժանգոտ ջուրը լցվել է, որոշ մասեր (подшипник) փչացել է, բայց ոչինչ սկսել է աշխատել», – ավելացրեց Հենզել Մկոյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարից մինչև մարտի կեսերը Մկոյանների հիդրոէլեկտրոկայանի աշխատանքը դադարեցվել էր։ Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանը հունվարի 26-ին JNEWS-ին ասել էր, որ իրենց հիդրոէլեկտրոկայանը դիտմամբ են անջատել։
«Եկել ու նայել են բոլոր փաստաթղթերը, մի թուղթ կա ինչ-որ 80 լարի է պետք վճարել, ամեն հինգ տարին մեկ պետք է այն թարմացնել, որ թույլտվություն տրվի, հիմա քանի որ ամեն ինչ օնլայն է, մարդիկ փաստաթղթերը ներկայացրել են, բայց դեռ չեն տվել։ Ասում ենք, որ նայեք մենք 20 օր առաջ դիմել ենք, օնլայն դիմել ենք, բայց չեն աշխատում։ Եկել 20 աստիճան ցրտին հիդրոէլեկտրակայանը փակել են, որ սառի փչանա»:
2021 թվականի հունվարի 11-ին, Բնապահպանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ստուգվել էր քաղաք Ախալքալաքում գտնվող «Էներգիա» ՍՊԸ-ն: Արդյունքում, պարզվել էր ընկերության կողմից առանց մակերեսային ջրառի տեխնիկական կարգավորման փաստաթղթի շահագործման փաստ:
«Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին բանավոր նախազգուշացրել էին, որ առանց տեխնիկական կանոնակարգերի, մակերևութային ջրերի օգտագործումն արգելվում է, և առանց այդ փաստաթղթի ընկերությունը գործունեություն չի կարող իրականացնել, որի հիման վրա կազմվել է N001617 վարչական գրություն և հանձնվել «Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին:
Արդեն հունվարի 13-ին Բնապահպանության վերահսկողությանվարչության աշխատկիցները երկրորդ անգամ էին նախազգուշացրել: «Էներգիա» ՍՊԸ-ն վերստուգվել էր և վարչական նամակում նշված պայմանը չկատարելու համար կազմվել էր համապատասխան արձանագրություն և լրացուցիչ վարչական նամակագրություն, որը փոխանցվել է «Էներգիա» ՍՊԸ-ի տնօրենին:
Մկոյանների ՀԷԿ-ի աշխատանքը դադարեցվել է շահագործման թույլտվության բացակայության պատճառով
Ախալքալաքում բողոքել են Մկոյանների ՀԷԿ-ի փակման դեմ