Ախալքալաքի դպրոցներին անհրաժեշտ դասագրքերի քանակի վերաբերյալ Jnews-ի ԿԳՆ-ին ուղարկված հարցման պատասխանում նշված է Ախալքալաքի մունիցիալիտետի 65 հանրային դպրոցների կողմից պահանջված դասագրքերի ընդհանուր թիվը:

«Ինչ վերաբերում է հանրային դպրոցներին դասագրքեր տրամադրելուն, ապա այս գործընթացը ներկայումս շարունակվում է (այն կավարտվի մինչև 2022-23 ուսումնական տարվա մեկնարկը), սակայն կարող ենք արձանագրել, որ մինչ օրս ֆիքսված անհրաժեշտության համաձայն՝ ընդհանուր 53 245 դասագիրք կառաքվի»,- ասվում է Կրթության և գիտության ​​նախարարությանը կից Ենթակառուցվածքների զարգացման գործակալության պատասխանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ախալքալաքում մեկնարկել է դասագրքերի տրամադրման առաջին փուլը: Կրթության նախարարությանն առընթեր Ենթակառուցվածքների գործակալությունը դասագրքերը փոխանցել է Ախալքալաքի դպրոցներին Կրթական ռեսուրս կենտրոնի միջոցով, որն էլ իր հերթին համակարգել է ամբողջ գործընթացը: Առաջին փուլում դպրոցները արդեն ստացել են 10 252 դասագիրք, որոնք դպրոցները հայցել էին Կրթության նախարարությունից:

Կարդացեք նաև՝

Ախալքալաքի դպրոցները դասագրքեր են ստացել