Ախալքալաքի մունիցիպալիտետի Փարվանա գետի և նրա Կորխ վտակի վրա կառուցվող «Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը, ըստ շինարարական ընկերության, շահագործման կհանձնվեն այս տարվա՝ 2022 թվականի աշնանը:
«Ախալքալաք 1» և «Ախալքալաք 2» ՀԷԿ-երը կառուցվում են «Աիսի» ընկերության կողմից։ Շինարարությունը սկսվել է 2020 թվականին և, ըստ նախագծի, վերջնականապես պետք է ավարտվի 2023 թվականին։
Երկու ՀԷԿ-երի ընդհանուր հզորությունը կկազմի 9,1 ՄՎտ, իսկ տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ։
«Այսի» ընկերությունը, ՀԷԿ-ի կառուցման ծրագրի շրջանակներում, պետք է կառուցեր երկու անկախ ջրառներով ջրառի կայաններ, երկու ստորգետնյա ճնշման խողովակաշարերով և ցանցին ընդհանուր միացմամբ երկու կայաններով։
Արտադրվող էլեկտրաէներգիան պետությանը կմատակարարվի 35 կիլովատ հզորությամբ նոր էլեկտրահաղորդման գծով։
Jnews-ի, իր հարցերի պատասխան ստացած, տեղեկությունների համաձայն, արդեն կառուցվել են երկու ՀԷԿ-երի հիմնական կառույցների շենքերը, ինչպես նաև ջրատեխնիկական կառուցվածքներն ու ճնշումային խողովակաշարերը։ Այժմ աշխատանքներ են տարվում այդ կառույցների վերջնական հարդարման ուղղությամբ։ Ամբողջ տարածքով շարունակվում են ներքին աշխատանքները։ Ինտենսիվ փուլում են նաեւ ՀԷԿ-ի շենքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները։
«Բնապահպանական բաղադրիչի շրջանակում հունիսից ընկերությունը սկսել է արդյունագործական ուղիների կառուցումը իր երկու հիմնական օբյեկտներում (խմբ.ձկնաբուծական ուղիներ), որոնք կապահովեն գետում ձկների ազատ տեղաշարժը վեր և վար»,- ասվում է ստացված տեղեկատվության մեջ:
Նամակում ասվում է նաև, որ ընկերությունն իր «բարի կամքով», ՀԷԿ-ի կառուցմանը զուգահեռ, սոցիալական ծրագրեր է իրականացրել ՀԷԿ-ի տարածքներին հարող գյուղերում։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս նպաստել այս գյուղերի զարգացմանը, ուստի իրականացնում ենք սոցիալական ծրագրեր»,- ասվում է ընկերության մասին տեղեկատվության մեջ։
Տեղեկությունների համաձայն, Կորխ, Օրջա գյուղերում արդեն ավարտին են հասցվել որոշ սոցիալական ծրագրեր (մարզասրահը և պոմպակայանի շենքն Օրջա գյուղում), որոշներն էլ ընթացքի մեջ են (Դիլիսկա գյուղի խմելու ջրի խողովակաշարը, Դիլիսկայի նոր գերեզմանատան տարածքի ասֆալտապատումը):
Ընկերությունը սոցիալական ծրագրերի շրջանակներում, նաև ընդհանուր անվտանգության մասին իրազեկվածության բարձրացման դասընթացներ է անցկացրել Դիլիսկա, Օրջա և Կորխ գյուղերի դպրոցականների հետ:
Jnews-ը ստացել է նաև աշխատակիցների հետ կապված վիճակագրություն։ Ընկերության տվյալներով, աշխատանքի են ընդունվել շատ տեղացի բնակիչներ, թեև նշվում է, որ շինարարության ավարտական փուլի պատճառով աշխատակիցների ընդհանուր թիվն այժմ նվազել է։
2022 թվականի 2-րդ եռամսյակի տվյալներով, երկու ՀԷԿ-երի կառուցման վրա աշխատում է 149 մարդ, որից 68-ը՝ տեղացի։