48-րդ Համահայկական խաղերից Ախալքալաքի մարզիկները վերադարձան 3 բրոնզե և 1 արծաթյա մեդալներով։
Սեպտեմբերի 13-ից 20-ը Թեհրանում կայացան Համահայկական 48-րդ մարզական խաղերը։ Այս տարվա խաղերին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Արցախից, Լիբանանից և Ջավախքից։
«Մեզ հրավիրել էին «Արարատ» մշակութային կազմակերպությունից։ Մենք մասնակցում էինք հետևյալ թիմերով. թենիսի թիմը բաղկացած 4 մասնակցից, լողի թիմը 3 մասնակցով և շախմատի թիմը 3 մասնակցով, իսկ Ջավախքի ընդհանուր պատվիրակությունը կազմված էր 15 մասնակցից»,- ասաց Ախալքալաքի շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը։
Ռաֆո Գուրջանյանը շախմատի մեծերի մրցույթում գրավել է 3-րդ պատվավոր հորիզոնականը, Չախալյան Վլադիմիրը շախմատի փոքրերի առաջնությունում ստացել է բրոնզյա, իսկ Չախալյան Դավիթը արծաթյա մեդալներ։ Լողի մրցույթում 3-րդ մրցանակին արժանացել է Շոթա Խանոյանը:
«Թենիսի մրցույթում մրցանակ չստացանք, քանի-որ թե մեծերը, թե փոքրերը միասին էին մրցում, և արդյունքում ստացվեց այնպես, որ մեծերը փոքրերին կրեցին, իսկ մեր մասնակիցները տարիքային փոքր խմբի մասնակիցներ էին», – ասաց Վալերի Ստելմաշովը։