Ջավախքից Նաիր Մելիքյանը երկրորդ անգամ նվաճեց Շինկիոկուշին կարատեի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո:

Լեհաստանում անցկացվող կարատեի Եվրոպայի առաջնությունում, Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր Նաիր Մելիքյանը: Նոյեմբերի 11-ին Մելիքյանը երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի Շինկիոկուշին կարատեի չեմպիոն: Նա Ջավախքից է, և սովորում է Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում:

Մինչ բաղձալի հաղթանակը Մելիքյանը 4 մենամարտ է անցկացրել: Մենամարտել է լեհաստանցի, իսպանացի, ուկրաինացի և ռումինացի մարզիկների հետ:

Հաղթանակը նվիրում է հայ ազգին: «Աստծո կամքով հաղթեցի և երկրորդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն: Ինձ համար մեծ պատիվ է, հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս, Ջավախքիս ու մեր հայ ազգին»,- ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նաիր Մելիքյանը:

Միաժամանակ շնորհակալություն է հայտնեում իր մարզիչին ու Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահին:

Մելիքյանի անձնական մարզիչը Ատոմ Էլիզբարյանն է, իսկ Հայաստանի Շինկիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Արմեն Քսպոյանից: