Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հուլիսի 5-ին այցելել էր Ջավախք՝ ծանոթանալու տեղի բնակչության խնդիրներին և պատմելու այն մասին, թե ինչ է կատարվում խորհրդարանում։ Խորհրդարանի նախագահը պատասխանել է Jnews-ի մի քանի հարցերին, որոնք վերաբերում են շրջանում առկա խնդիրներին ու հնարավորություններին:

Ջավախքի ո՞ր խնդիրներն են գրավել Ձեր ուշադրությունը: Ենթակառուցվածքը, որը մեր մոտ թույլ է զարգացած, թե՞ այն, որ մենք, օրինակ, աշխատատեղեր չունենք, զբոսաշրջությունը զարգացած չէ…

– Իհարկե, կան հարցեր, որոնք համընդհանուր են ողջ Վրաստանի համար, ինչը վերաբերում է տնտեսական կողմին։ Պետությունը դեռ զարգացման մեջ է, և դա, իհարկե այն է, ինչը վերաբերում է ամբողջ բնակչությանը։ Կան հարցեր, որոնք այժմ կարող են լուծվել տարածաշրջանային առումով։ Դուք նշեցիք զբոսաշրջությունը։ Ջավախքը, իհարկե, ունի էկոտուրիզմի ներուժ, և հենց դա էլ պետք է զարգացնել։ Այսօր մենք հնարավորություն ունեցանք այցելել որոշ վայրեր, որոնք շատ կարևոր են էկոտուրիզմի համար, հանդիպեցինք ռեյնջերների հետ։ Մենք եկանք Ծալկայի կողմից, որտեղ այժմ բացվել է նոր կամուրջը, որն արդեն դարձել է զբոսաշրջության հիմնական ուղղություններից մեկը։ Այսպիսով, պետք է գտնել տարածաշրջանի համար ամենաառանձնահատուկը: Այստեղ՝ Ջավախքում, ինձ համար՝ որպես այս երկրի քաղաքացու, ես սիրում եմ այս շրջանը, այստեղ էկոտուրիզմի հնարավորություն կա, բնությունը մեծ ներուժ է հանդիսանում:

Կարդացեք նաև՝

Վրաստանի խորհրդարանի նախագահի այցն Ախալքալաք