նորություններ 31 Հուլիսի, 2026 • Ջավախքի ո՞ր գյուղերում է դադարեցվելու գազամատակարարումը հուլիսի 4-ից 6-ը

SJGC ՍՊԸ-ն տեղեկացնում է, որ «Վրաստանի Գազի Տրանսպորտացման Ընկերություն» ՍՊԸ-ի կողմից Կարմիր Կամուրջ-Ծալկա-Ախալքալաք մայրուղային գազատարի վրա նախատեսված գազի արտահոսքի վերացման աշխատանքների պատճառով, օգոստոսի 4-ի ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 18:00-ն ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը։ Այս մասին տեղեկությունը SJGC ընկերությունը տարածել է Ֆեյսբուքյան պաշտոնական էջով:

Գազամատակարարումը կսահմանափակվի Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների հետևյալ բնակավայրերում.
ք. Ախալքալաք
ք. Նինոծմինդա
Աբուլ
Բավրա
Բուզավեթ
Գանձա
Մեծ Գոնդուրա
Փոքր Գոնդուրա
Մեծ Խանչալի
Փոքր Խանչալի
Մեծ Խորենիա
Փոքր Խորենիա
Մեծ Արագյալ
Փոքր Արագյալ
Դիլիսկա
Դիլիֆ
Վաչիան
Վլադիմիրովկա
Թախչա
Թորիա
Կաթնատու
Կարտիկամ
Կիրովական
Կուլիկամ
Կումուրդո
Մամզարա
Մարտունի
Մուրջախեթ
Օրոջալար
Սաթխա
Փոկա
Ղաուրմա
Ղուլալիս
Չամդուրա
Խոսպիո
Խուլգումո
Ջիգրաշեն
Հեշտիա:

SJGC-ն հորդորում է նշված ժամանակահատվածում փակ պահել գազասարքերի ծորակները և պահպանել անվտանգության կանոնները:

Աշխատանքների ավարտից անմիջապես հետո գազամատակարարումը աստիճանաբար կվերականգնվի:
_______________________________

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝