«Կոալիցիա փոփոխությունների համար» քաղաքական ուժը հրաժարվել է պատգամավորական մանդատներից: Համապատասխան հայտարարությամբ ճեպազրույցում հանդես է եկել կոալիցիայի առաջին համար Նանա Մալաշխիան։

Ըստ կոալիցիայի՝ «ընտրությունները կեղծվել են, իսկ դրանց արդյունքները՝ լեգիտիմ չեն»։

«Մենք մտադիր չենք լեգիտիմացնել գողացված ձայները, մենք հրաժարվում ենք մեր պատգամավորական մանդատներից: Ես՝ Նանա Մալաշխիան՝ կոալիցիոն ցուցակի առաջին համարը, քաղաքականություն եմ մտել հանուն գաղափարի և երկրի շահերը պաշտպանելու։ Այսօր ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից»,- նշել է Մալաշխիան և ընթերցել կոալիցիոն ցուցակի առաջին քսանյակի անունները, որոնք միացել են նշված հայտարարությանը. Նանա Մալաշխիա, Նիկա Մելիա, Զուրաբ Գիրչի Ջափարիձե, Գիգա Լեմոնջավա, Թենգիզ Թևզաձե, Ցոտնե Կոբերիձե, Գիորգի Կիրթաձե, Իվանե Ճղոնիա, Խաթունա Սամնիձե, Օքտայ Քազումով, Մայա Կոպալեիշվիլի, Բորիս Կուրուա, Աննա Գոգոլաձե, Գիորգի Բուտիկաշվիլի, Գիորգի Իմեդաշվիլի, Էլենե Խոշտարիա, Սոփո Գոլեթիանի, Մարիկա Արեւաձե, Անի Քավթարաձե, Թոռնիկե Բիկաշվիլի։

Սրա հետ մեկտեղ, նրա խոսքով, կոալիցիան միանշանակ շարունակելու է պայքարը ձայները պաշտպանելու համար, «մինչև այս երկրում ժողովրդի ձայնը լսելի լինի»։