Վրաստանում բացված 22 քննական կենտրոնում դիմորդների գրանցման գործընթացը սկսվել է ժամը 08:00-ից, իսկ քննությունները՝ ուղիղ ժամը 09:00-ին: Այսօր դիմորդները քննություն են հանձնում վրաց լեզու և գրականություն առարկայից։

Քննությունների ազգային կենտրոնի տեղեկություններով՝ վրաց լեզվի և գրականության քննության առաջին նստաշրջանին գրանցված դիմորդների ավելի քան 94 տոկոսը ներկայացել է քննությանը, երկու դիմորդ ուշացել է։ Նրանց թույլ չի տրվել մասնակցել քննություններին:

Երկրորդ նստաշրջանի գրանցումը բոլոր քննական կենտրոններում կսկսվի ժամը 14:00-ին և կտևի մեկ ժամ։