Գումբուրդո (Կումուրդո) գյուղի նոր հանրային դպրոցի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Ախալքալաք էին ժամանել Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, փոխնախարարը և խորհրդարանի պատգամավորներ:

Այսօր, հունվարի 16-ի առավոտից Ախալքալաքում սպասում էին Թբիլիսիի հյուրերին: Գումբուրդո գյուղում նախատեսվում է նոր դպրոցի շենքի պաշտոնական բացումը՝ կառուցված բարերարի միջոցներով:

Դպրոցի բացման արարողությանը մասնակցելու համար Թբիլիսիից ժամանել էին կրթության նախարար Միխայիլ Չխենկելին, փոխնախարար Լիա Գիգաուրին, Խորհրդարանի պատգամավոր Դավիթ Չիչինաձեն, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաչուտաձեն ու այլ հյուրեր:

Лиа

Հյուրերին դիմավորեցին Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանների ղեկավարները, Ախալքալաքի քաղաքապետարանի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրենը և Ջավախքի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը: Հյուրերը գնացին Գումբուրդո գյուղ՝ դպրոցի բացմանը:

Чичинадзе

Բացման արարողության նյութը շուտով կարդացեք մեր կայքում:

Շուշան Շիրինյան