Սեպտեմբերի 20-ին Ախալքալաքի Խաս Բախչա այգում Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները անցկացրեցին ֆլեշմոբ «Մասնակցենք ընտրություններին» խորագրով։

«Մենք ֆլեշմոբի տեսքով կոչ ենք անում բնակիչներին մասնակցել ընտրություններին և փոքր տեղեկատվական թերթիկներ կբաժանենք բնակիչներին, որոնցում կարճ ներկայացված է տեղեկատվություն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Մենք այս ծրագիրը իրականացնում ենք, քանի-որ Ախալքալաքում տեղեկատվությունը բավականին ուշ և դժվար է հասնում ընտրողին, չնայած ծրագիրը անցկացվելու է Վրաստանի տարբեր շրջաններում»,- ասաց Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչ Մզիա Ինասարիձեն։
xas1

ժամանակակից պարի տեսքով ֆլեշմոբը ներկայացրեցին Խուլգումո գյուղի «Հանճարներ» քաղաքացիական ակումբի ներկայացուցիչները և ապագա կարատեիստները, որից հետո բնակիչներին բաժանեցին տեղեկատվական թերթիկներ։
xas baxcha

Ջուլիետա Տոնականյան