Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կողմնորոշվել է Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուների հարցում:
Իշխող կուսակցությունը արդեն կողմնորոշվել է քաղաքապետի թեկնածուների հարցում Վրաստանի 9 շրջաններում և Թբիլիսիում: «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների 2017 թվականի ընտրություններին մասնակցում է քաղաքապետերի 61 թեկանածուներով:
Սամցխե-Ջավախքում «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը կներկայացնեն 6 թեկնածուներ: Կուսակցությունը Բորժմիում քաղաքապետի թեկանածու է առաջադրել Լևան Լիբարտիային, Ադիգենում՝ Զաքարիա Էնդելաձեին, Ասպինձայում՝ Ռոստոմ Մագրակվելիձեին, Ախալցիխեում՝ Զազա Մելիքիձեին, Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանին, Ախալքալաքում՝ Յուրիկ Ունանյանին:
Քաղաքապետերի 61 թեկնածուներից ընդամենը երկուսն են կին, Թինանեթիում՝ Լելա Կիտեշաշվիլին և Նինոծմինդայում՝ Անիվարդ Մոսոյանը:
Քրիստինե Մարաբյան