Հոկտեմբերի 16-ին, ժամը 18: 00-ին լրացավ Վրաստանի նախագահի թեկնածուների ընտրություններից թեկնածությունը հանելու ժամկետը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի 25 թեկնածուի, որոնցից 19-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնողական խմբերի կողմից: Մինչ օրենսդրությամբ սահմանված թեկնածությունը հանելու վերջնաժամկետը, ԿԸՀ-ն որևէ դիմում չի ստացել նախագահի թեկնածուներից: Հետևաբար, գրանցված բոլոր 25 թեկնածուները կներառվեն ընտրական քվեաթերթիկներում:
ԿԸՀ-ի տեղեկատվական ճեպազրույցում հանձնաժողովի մամուլի խոսնակ Աննա Միկելաձեն ԶԼՄ-ներին ծանոթացրել է ընտրողների միասնական ցուցակի տեղեկատվությանը: Նրա խոսքերով, ընտրացուցակներում փոփոխություններ կատարելու վերջնաժամկետն ավարտվել է: Օրենսդրության համաձայն, ընտրության օրվանից 12 օր առաջ արգելվում է փոփոխություններ կատարել:
«ԿԸՀ-ի կողմից առաջարկված ընտրացուցակի ստուգման էլեկտրոնային ծառայության տվյալներով, հոկտեմբերի 10-ի դրությամբ, օգտվել և ցուցակները ստուգել են ավելի քան 900 հազար ընտրող, իսկ 988 ընտրող դիմել է շրջանային և ընտրական հանձնաժողովներին ցուցակներում առկա տվյալների հետ կապված: Ընտրացուցակների վերջնական տարբերակի հիման վրա, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, այս տարվա հոկտեմբերի 25-ից ընտրողներին կհանձնեն ընտրողի քարտեր», – հայտարարեց Աննա Միքելաձեն: