Պոկված և առանց թույլտվության փակցված քարոզչական պաստառներն Ախալքալաքում:
Կուսակցությունների նախընտրական քարոզարշավը այս տարի զարմացնում է Ախալքալաքի բնակիչներին մեծամասնական պատգամավորի թեկնածուների դեմքերով ու համարներով, պաստառների բազմաքանակությամբ Ախալքալաքի քաղաքի և գյուղերի փողոցներում: Ամեն օր պաստառներ դառնում են ավելի ու ավելի շատ: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, ոչ հազվադեպ են դեպքերը, երբ մի շենքի վրա կարող եք տեսնել երկու կամ ավելի թեկնածուների պաստառները: Հաճախակի են դարձել նաև խախտումները, օրինակ Խաս Բախչա քաղաքային զբոսայգու պատերին փակցված էին «Հանրապետական կուսակցության» թեկնածու Աշոտ Սահարյանի պաստառները, որոնք պոկվել են, ինչպես հավասատիացնում են կուսակցության շտաբում, ով է դա արել հայտնի չէ:
Ինչպես նաև պոկված է եղել իշխող կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանի պաստառները Խաս Բախչա քաղաքային զբոսայգու դարպասի դիմաց:
Խախտումներ անում են իրենք` կուսակցությունները նույնպես, օրինակ, նույն «Հանրապետական կուսակցությունը» փակցրել էր իրենց թեկնածուի պաստառները Սուրբ Խաչ Եկեղեցու դիմաց գտնվող շենքի պատին (Ճավճավաձե №1 հասցեում): Ըստ Նինո Ինասարիձեի` թարգմանչի, ով աշխատում է այս շենքում, երբ նա եկել էր աշխատանքի պաստառները արդեն փակցված էին, և ոչ ոք նրանից թույլտվություն չէր հարցրել:
«Ես դեմ եմ այն բանին, որ պաստառներ փակցնեն գրասենյակի պատին, որտեղ ես եմ աշխատում, ինչու ուրիշները պետք է մտածեն, որ ես ինչ-որ մեկին աջակցում եմ: Ինձ համար բոլորը միևնույնն են: Եթե ես տեսնեի թե ինչպես են նրանք պաստառներ փակցնում, ես կասեի, որ նրանք դա չանեին, իսկ հիմա հանել չեմ կարող, քանի որ ինչպես ասում են, չի կարելի կարող եմ տուգանվել: Շենքի սեփականատերը նույնպես ասաց, որ նրան էլ չեն հարցրել: Ես չգիտեմ: Ես հասկանում եմ, որ շենքը իմը չէ, և ես չեմ կարող որևէ բան ասել, բայց ես կարծում եմ, որ ինձ պիտի հարցնեի », – ասում է Նինո Ինասարիձեն:
Սակայն, ինչպես պնդում են Ախալքալաքի «Հանրապետական կուսակցության» շտաբում, սեփականատերը տեղյակ է եղել այն մասին, որ պիտի փակցնեին պաստառները: