Ախալքալաքի լողավազանի տնօրեն է նշանակվել Մարտին Գաբրիելյանը։ Նշանակումն ուժի մեջ է ապրիլի 1-ից։
Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը նշում է, որ լողավազանում վերանորոգական փոքր աշխատանքներ պետք է կատարվեն, որից հետո այն կբացվի։
«Լողավազանի տնօրեն Խանոյանը դիմում գրեց և ազատվեց աշխատանքից, հիմա արդեն նոր նշանակում ունենք՝ Մարտին Գաբիրելյանն է։ Ինչ վերաբերվում է լողավազանի բացմանը, ապա ձմռանը շենքը չի ջեռուցվել, քանի որ մեծ ծախսերի հետ էր կապված, թեթև աշխատանքներ կան, համակարգը սառել է, երբ օրերը տաքանան այդ ուղղությամբ աշխատանքները կսկսվեն»,- ասում է Ախալքալաքի քաղաքապետը։
Լողավազանի նախկին տնօրեն Աշոտ Խանոյանն աշխատանքից ազատվելու մասին պարզաբանումներ չի անում, սակայն նշում է, որ շուտով ամեն ինչ պարզ կդառնա։
Գաբրիելյանը մեծ սպասումներ ունի, որ շուտով լողավազնաում առկա փոքր խնդիրները կլուծվեն, որոնք առաջացել է կորոնավարակի ժամանակահատվածում և լողավազանը շուտով կվերսկսի աշխատանքը։
«Կորոնավարակի պատճառով առաջացել են որոշակի խնդիրներ։ Ես տեղյակ եմ, որ նախկին աշխատողը լավ է աշխատել, մենք էլ հիմա այդ գործերով ենք, չաշխատելով չի լինի», – ասում է Ախալքալաքի լողավազանի նորանշանակ տնօրեն Մարտին Գաբրիելյանը։
Մարտին Գաբրիելյանը ծնվել է 1967 թվականին, ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Աշխատել է Դիլիսկա գյուղի վարչությունում, որպես գործավար, այնուհետև գյուղապետ, եղել է Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ, Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավոր և ֆրակցիայի նախագահ: 2020 թվականին նորից գյուղապետ է աշխատել։