Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի առևտրի կենտրոնի վրա ռուսական ռազմական հրթիռակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Տուժել է 59 մարդ, որոնցից 25-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնել են Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը և Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հունիսի 27-ին ռուսական ուժերը երկու հրթիռ են արձակել Կրեմենչուգի առևտրի կենտրոնի ուղղությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ կենտրոնում գտնվող մեծ թվով քաղաքացիներ կարողացել են լքել շենքը, երբ հնչել է օդային հարձակման ահազանգը։