ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամանագիր է ստորագրել, որով չեղարկվում են ցամաքային սահմանային անցակետերով Վրաստան մեկնելու համար քովիդյան սահմանափակումները։

Փաստաթուղթը հրապարակվել է երեքշաբթի օրը՝ իրավական տեղեկատվության պաշտոնական վեբ-հարթակում: Այս մասին փոխանցում է «ТАСС»-ը։

Փոփոխություններ են կատարվում 2020 թվականի մարտի 27-ի հրամանում, որը ժամանակավորապես սահմանափակում էր երթևեկությունը ավտոմոբիլային, երկաթուղային, հետիոտնային, գետային և խառը անցակետերով Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով, բայց նաև սահմանում էր բացառությունների ցանկը։

Նոր փաստաթղթի համաձայն՝ սահմանափակող միջոցներն այլևս չեն տարածվում Վրաստան մեկնող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների վրա։

Մինչ վերջին ժամանակները Ռուսաստանի քաղաքացիները կարող էին ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործել միայն հաստատված հիմքեր ներկայացնելու, այդ թվում՝ մերձավոր ազգականներ ունենալու կամ Վրաստանում աշխատանքի առկայության դեպքերում։

Հիշեցնենք, որ այս հրամանով բացի վերը նշված փոփոխություններից, չեղարկվում են նաև ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ մուտքի և ցամաքային սահմանով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստանից ելքի կանոնները։

Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են առանց հիմքեր ներկայացնելու մուտք գործել Ռուսաստան