Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում, գոմից գողացել են 16 կով, գողության փաստի հիման վրա հետաքննություն է ընթանում:

Անասունները պատկանում են Ժդանովական գյուղի բնակիչ Արսեն Թումասյանին, ում գոմը գտնվում է Սամեբա գյուղում:

Գողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի գիշերը, հանցագործներին հաջողվել է գոմից գողանալ 16 կով: