Թբիլիսիում կենցաղային հողի վրա առաջացած կոնֆլիկտի ժամանակ երկու տղամարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Մահացածները 39 և 40 տարեկան տղամարդիկ են։ Քննիչների տվյալներով՝ վիճաբանության ժամանակ հարևանը՝ 44-ամյա տղամարդը, որսորդական հրացանից կրակել է նրանց վրա։
Երկուսն էլ տեղում մահացել են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ նրանք վիրավորում են ստացել գլխի շրջանում։
Ոստիկանները կրակողին բերման են ենթարկել հանցագործության «տաք հետքերով»։ Զենքը, որով կատարվել է հանցագործությունը, առգրավվել է որպես ապացույց։
Նախաքննություն է սկսվել երկու անձի դիտավորյալ սպանության դեպքի առթիվ, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ։