Այսօր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի միջնակարգ դպրոցը համալրվեց 21 առաջին դասարանցիներով:

Առաջին դասարանցիները, ինչպես նաև Կարծախի դպրոցի տարրական դասարանների այլ աշակերտները նվեր ստացան ուսապարկեր և այլ գրենական պիտույքներ: Բարձր դասարանների աշակերտները նույնպես չմնացին առանց ուշադրության, նրանց տրվեցին տարբեր դպրոցական պարագաներ: Կարծախի դպրոցի աշակերտների նվիրատվությունը կատարել են բարերար Սպարտակ և Սաթենիկ Բանգոյանները:

Առաջին զանգը Կարծախում անցկացվեց տոնական տրամադրությամբ, որն ապահովեց Ջիվանու անվան գյուղի պարային համույթը:

karzaxx

Նյութը տրամադրել է Կարծախ գյուղի բնակիչ Հասմիկ Սաղաթելյանը: