“ՋԻՊԱ Մեդիա լաբը” սկսում է դասընթացների չորրորդ փուլը Ջավախքում։ Մասնակիցները կուսումնասիրեն ֆոտոլրագրություն, սոցիալական մեդիա, ինչպես նաև կստեղծեն մուլտիմեդիա նախագծեր և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։

Մեկ տարի տևողությամբ դասընթացները կվարեն Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի դասախոսները (ՋԻՊԱ)։ Ծրագրի ավարտին լավագույն աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն նվերներով, ինչպես նաև կստանան ՋԻՊԱ-ում բակալավրի և մագիստրոսի անվճար կրթություն ստանալու հնարավորություն։

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Ջավախքում ապրող երիտասարդները, դպրոցականները և ուսանողները։ Դիմելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 20, ժամը՝ 18:00

Հայտը լրացրած բոլոր մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի։
Ծրագրին մասնակցելու համար լրացրեք հետևյալ հայտադիմումը։