Աշակերտներին մոտիվացնելու նպատակով տարիներ շարունակ իրականացվում է գերազանց շրջանավարտներին ոսկե և արծաթե մեդալներով պարգևատրելու ծրագիր, որի նպատակն, ըստ ԿԳՆ-ի՝  ուսանողների ակադեմիական առաջադիմությունը խրախուսելն ու գերազանց աշակերտներ բացահայտելը։

Ինչ վերաբերվում է ապագա մեդալակիրներին, ապա աշակերտը պետք է հաշվի առնի, որ մեդալ ստանալու համար միավորների հաշվարկը սկսվում է 10-րդ դասարանից և ավարտվում 12-րդ դասարանի արդյունքներով։

Գնահատման բարձր մակարդակը (9-ից 10 միավոր) նշանակում է ուսումնական տարվա կամ մակարդակի հաջող ավարտ: Գերազանց սովորող աշակերտներին խրախուսելու կանոնները սահմանված են դպրոցական ծրագրում:

Աշակերտը ստանում է ոսկե մեդալ և համապատասխան վկայական այն դեպքում, երբ նրա միջին միավորը (միջին թվաբանականը) 10 է, առանց կլորացման, իսկ 9,8 և բարձր միջին միավոր ունեցող աշակերտը ստանում է արծաթե մեդալ և վկայական:

Ոսկե և արծաթե մեդալի կարող են հավակնել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների աշակերտները, եթե նրանք բավարարում են սահմանված պահանջները: Այնուամենայնիվ, կա ևս մեկ փաստ. մասնավորապես՝ այն որ էքստեռն ֆորմատով ավարտած աշակերտներին մեդալներ չեն շնորհվում:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020-2021 ուսումնական տարում բարձր առաջադիմության համար, տարբեր դպրոցների 23 շրջանավարտներ պարգևատրվել են մեդալներով: Նրանցից 15 -ը ստացել են ոսկե, իսկ 8-ը՝ արծաթե մեդալ:

Լիդա Ալմասյան