Վաղը՝ հունիսի 22-ին, ժամը 17:00-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում, Վրաստանի առաջնության շրջանակներում, կկայանա ֆուտբոլային հանդիպում։ Ախալքալաքի «Աբուլը» կընդունի Գորիի «Լեգիոն» թիմին։
Վաղն Ախալքալաքում կկայանա Վրաստանի ֆուտբոլի առաջնության հերթական խաղը։ «Աբուլ» թիմի համար վաղը 11-րդ խաղն է առաջնությունում։ Նա իր խաղադաշտում կհյուրընկալի Գորիի «Լեգիոն» թիմին։
Կազմակերպիչները խնդրում են ցանկացողներին ներկա գտնվել հանդիպմանը, մուտքն ազատ է։