Հոկտեմբերի 15-ին Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացել է Մաս-ռեստլինգի բաց առաջնություն 2022 և բազկամարտի առաջնություն, որոնց էլ ախալքալաքցի մարզիկ Արտյոմ Այվազյանը ներկայացրել է Հայաստանը և հաղթանակով վերադարձել Ջավախք։

Արտյոմին մրցումներին մասնակցելու հրավիրել է Հայաստանի Մաս-ռեստլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանը։

Արտյոմը բազկամարտի առաջնության ժամանակ 65կգ քաշային կարգում պայքարել է՝ թե աջ, թե ձախ ձեռքով, երկու դեպքում էլ գրավել է երկրորդ հորիզոնական։

armresling

Դրանից հետո նա ուժերը փորձել է մաս-ռեստլինգ մարզաձևում, այս անգամ 70կգ քաշային կարգում և կրկին գրավել երկրորդ հորիզոնական։

kubok Artyom

Արտյոմը բազում մրցումների է մասնակցել թե երկրում, թե երկրից դուրս։ Արդեն երկար տարիներ է զբաղվում է բազկամարտով և այս սպորտաձևում զարգանալու հեռանկարներ է տեսնում։ Նրա մարզիչը իր ավարգ եղբայրն է՝ Ադամ Այվազյանը։

Հիշեցնենք, որ Արտյոմը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում օգոստոսի 13-ին կայացած «Կուբանի երկաթյա ձեռքեր» բազկամարտի առաջնությունում գրավել էր առաջին հորիզոնականը։