Այսօր՝ հունիսի 21-ին, Ախալքալաքի մի շարք փողոցներում սպասվում են հոսանքազրկումներ։

Ինչպես նշված է Energo Pro Georgia ընկերության կայքում, կհոսանքազրկվեն հետևյալ փողոցները՝ Աղմաշենեբելի, Ազատության, Նալբանդյան, 14-րդ և 15-րդ քաղաքային ավանները, Թումանյան, Դեմիրճյան, Մյասնիկյան, Էնգելս, Թամարա թագուհի, Ջավախեթյան, Մարքս, Լոմսաձե, Դարբինյան, Նազարեթյան, Կնունյանց, Մաշտոց և Ծերեթելի:

Էլեկտրականություն չի լինի ժամը 14:00-ից մինչև 18:30-ն: