Այսօր, մայիսի 9-ին Ախալքալաքի նախկին 14-րդ զինվորական ավանի բազմաբնակարան շենքերից մեկում տեղի ունեցած վթարի պատճառով մեկ ժամից ավելի է խմելու ջուր չկա: Ջրամատակարարումը քաղաքում կվերականգնվի մեկ ժամ հետո:
Ջրամատակարարման սպասարկման կենտրոնից տեղեկացնում են, որ փոքրիկ վթարի պատճառով է ջրամատակարարումը դադարեցվել: Հիմա ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
«Մեր աշխատակիցներն աշխատում են վթարի վերացման ուղղությամբ: Շուտով, մոտավոր մեկ ժամից Ախալքալաքում ջուր կլինի»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի Ջրամատակարարման սպասարկման կենտրոնի տնօրեն Արտակ Թարլամազյանը: