Այսօրվանից՝ հունվարի 25-ից, Ախալքալաքում սկսվում են նախատոնական ամանորյա տոնակատարությունները: Միջոցառումները կանցկացվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ներկայացնում ենք ամանորյա միջոցառումների ժամանակացույցը.

Ամանորյա տոնածառի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր` ժամը 18:00-ին, Մաշտոցի հրապարակում, պաշտոնապես վառվեցին քաղաքի ամանորյա լույսերը: Բացումն ուղեկցվեց համերգով, տեղի համույթները հանդես եկան երաժշտական և պարային համարներով:

29-ին՝ թիվ 1 նախկին զինվորական ավանում միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին, իսկ 14:00-ին տեղի խմբերը ելույթ կունենան իրենց երաժշտական և պարային համարներով:

Երեխաներին կբաժանվի քաղցրավենիք:
Երկար սպասված տոնակատարությունը տեղի կունենա դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, երեկոն կուղեկցվի ամանորյա գալա համերգով:

Արարողությանը կմասնակցի գեղարվեստի դպրոցի համույթը, որի ընթացքում կպարգևատրվեն նաև 2019 թվականի լավագույն մարզիկներն ու նկարիչները:

Միջոցառման անիմատորները, Ձմեռ պապը և Ձյունանուշը կապահովեն տոնական բարձր տրամադրությունը:

Երեխաներին կբաժանվի քաղցրավենիք: Արարողությունը կավարտվի շքեղ հրավառությամբ: