Ախալքալաքի հարավային և կենտորնական մասերում կրկին կանջատեն ջրամատակարարումը: Սպենդարյան փողոցում կրկին վթար է եղել, այս անգամ ջրատարն է վնասվել:
Ինչպես տեղեկացրին Վրաստանի միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնից, այսօր երկու ջրատարներ կանջատեն, որոնք ջուր են մատակարարում քաղաքի հարավային և կենտրոնական թաղամասերին: Պատճառը Սպենդարյան փողոցում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներն են, որոնց ժամանակ վնասվել է ջրատար խողովակը:
Խողովակի վերականգման աշխատանքները կսկսվեն վաղը, իսկ ջրամատակարարումը կվերականգնվի վթարի վերացումից անմիջապես հետո: