Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքում ավարտվել է լավագույն տղամարդ եւ կին ծանրամարտիկների քվեարկությունը:
Քվեարկությանը մասնակցել է մոտ 30 000 մարդ: Ինչպես եւ սպասվում էր, տղամարդկանց թվում լավագույնն է ճանաչվել վրացի մարզիկ Լաշա Տալախաձեն:
Երկրորդ տեղը զբաղեցրել է իրանցի Սոհրաբ Մորադին, երրորդ հորիզոնականը զբաղեցրել է ինդոնեզացի Էկո Յուլի Իրավանը:
Կանանց միջև լավագույնն է ճանաչվել իսպանացի Լիդիա Վալենտին Պերեսը: