Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 373 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 34 933 թեստ, այստեղից 23 966-ը՝ հակագենի արագ թեստով և 10 967-ը՝ «PCR»:
Դրականության ցուցանիշը. Օրական` 1,07%, վերջին 14 օրը` 2,07%, վերջին 7 օրը` 1,76%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 270 510 դեպք: Ապաքինվել է ևս 542 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 264 589:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 499 անձ:
Կարանտինում է գտվնում 332 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 1 481: