2023 թվականի մարտի 1-ից Վրաստանում ներքին տարանցման արժեքը 90 լարիից կդառնա 50 լարի՝ համաձայն «Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալության ծառայությունների վճարման ժամկետների և արժեքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, որոնք քննարկվում են խորհրդարանի կողմից։
Օրինագծի համաձայն՝ տարեկան ներքին տարանցումը կվերացվի, քանի որ այն պահանջարկ չունի, կնվազի կարճաժամկետ ներքին տարանցման արժեքը։
Այսօր 90 օրվա ներքին տարանցման արժեքն օրական 1 լարի է, իսկ ամբողջ ժամանակահատվածի համար՝ 90 լարի։ Փոփոխությունների համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ից ներքին տարանցման արժեքը կկազմի 50 լարի՝ անկախ ժամկետից։
Բացի այդ, մեքենաների սեփականատերերն այլևս ստիպված չեն լինի տուգանքներ վճարել ներքին տարանցման ժամկետը հետաձգելու և ավտոհամարանիշները վերականգնելու համար։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երրորդ վերջնական ընթերցմամբ ընդունվելուց և նախագահի կողմից ստորագրվելուց հետո։