Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից 7 նոր մահվան ելք: Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 3 908 մարդ:

Օրական հայտնաբերված կորոնավիրուսի 1030 նոր դեպքերից 538-ը գրանցվել է Թբիլիսիում, 103-ը՝ Աջարիայում, 73-ը՝ Իմերեթիում, 63-ը՝ Քվեմո Քարթլիում, 30-ը՝ Շիդա Քարթլիում, 24-ը՝ Գուրիայում, 119-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 42-ը՝ Կախեթիում, 25-ը՝ Մցխեթա-Մթիանեթիում, 11-ը՝ Սամցխե-Ջավախքում, 2-ը՝ Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:

Այս փուլում Վրաստանում կա կորոնավիրուսային վարակի 8 921 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 616 մարդ, այդ թվում՝ Թբիլիսիում՝ 1 294, Աջարիայում՝ 400, Իմերեթիում՝ 359: Ծանր հիվանդները 446-ն են, այդ թվում Թբիլիսիում՝ 213, Աջարիայում՝ 59, Իմերեթիում՝ 79: Այստեղից, 76 անձ միացված է արհեստական շնչառության սարքին, այդ թվում 51-ը՝ Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում և 8-ը՝ Իմերեթիում:

Կլինիկական հյուրանոցներում ե գտնվում 394 մարդ, այդ թվում 217-ը Թբիլիսիում և 163-ը` Աջարիայում: 5911 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային տարածքում գտնվում է 155 հոգի, այդ թվում 74-ը՝ Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում:

Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 14 639 մարդ, այդ թվում Թբիլիսիում՝ 7 437, Աջարիայում՝ 2475, Իմերեթիում՝ 1024: