Որսորդական սեզոնի ընթացքում որսորդներն այլևս ստիպված չեն լինի իրենց հետ կրել տուրքավճարման անդորրագիրը, ասված է Վրաստանի Բնապաշտպանության նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչության ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
Վրաստանում չվող թռչունների որսաշրջանը սկսվում է օգոստոսի վերջին: Մինչև օրս յուրաքանչյուր որսորդ ստիպված էր տնից դուրս գալ` չմոռանալով նաև զենքի թույլտվության հետ միասին տուրքավճարման անդորրագիրը:
Ըստ գերատեսչության, այսուհետ բաժանմունքի աշխատակիցները ստուգելու են տուրքի վճարումը էլեկտրոնային համակարգով, դրա համար բավարար կլինի իմանալ որսորդի անձնական տվյալները:
Այնուամենայնիվ, նրանք, ովքեր սկսել են որսը վճարումից հետո մեկ շաբաթ անց, նրանք միևնույն է պետք է ունենան անդորրագիրն իրենց հետ, ուստի վարչությունը որոշել է ապահովագրվել համակարգում հնարավոր անճշտություններից:
Տուրքավճարը յուրաքանչյուր անձի համար կազմում է 10 լարի: Վրաստանում որսը թույլատրվում է միայն թռչունների և միայն որոշակի ժամանակահատվածում յուրաքանչյուր տեսակի վրա:
Որսորդության ընթացքում արգելվում է բուսականությունն այրել, օգտագործել ցանկացած տեսակի թակարդներ, վանդակներ, օղակներ, էլեկտրոնային սարքեր, զենքի համար թույն և ռեֆլեկտորներ, վայրի թռչունների դրած ձվերը հավաքել և դրանք վաճառել, ոչնչացնել բույները, կենդանիների որջերը և այլն:
Արգելվում է որս իրականացնել պետական արգելոցների շուրջ 500 մետր շառավղով պահպանվող տարածքներում, իսկ ազգային պարկերից` 250 մետր շառավղով:
Որսորդության կանոնների խախտման համար տուգանքը տատանվում է 100 լարիից մինչև 2 հազար լարի (մոտ 300-ից 650 դոլար) ՝ կախված խախտման տեսակից:
Վրաստանը միգրացիոն կամ չվեղ թռչունների ամենակարևոր տարածքներից մեկն է: Ամեն տարի Վրաստանից անցնում են ավելի քան մեկ միլիոն չվող թռչուններ: