Մինչև փետրվարի 1-ը COVID-սահմանափակումների խոստացված մեղմացումը չի լինի: Այս մասին այսօր հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան: Ըստ նրա, այսօրվա դրությամբ կա երրորդ ալիքի վտանգ, ուստի ձեռնարկված միջոցառումների մեղմացումը կլինի չկշռադատված որոշում:
«Հաշվի առնելով, որ կա երրորդ ալիքի վտանգ, ինչպես մենք դա տեսնում ենք Եվրոպայում, մենք կմնանք գործող ռեժիմի սահմաններում մինչև փետրվարի 1-ը, ինչը նշանակում է, որ նախկինում բոլոր սահմանափակված ակտիվությունները կգործեն նախկին ռեժիմով», – հայտարարել է Թուրնավան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին իշխանությունները խստացրել էին սահմանափակումները, միևնույն ժամանակ խոստացել էին 2021 թվականի հունվարի 16-ից աստիճանաբար վերադառնալ բնականոն կյանքի ռիթմին: Այսօրվա դրությամբ Վրաստանում պարետային ժամ է գործում, որը արգելում է ժամը 21:00-ից 05:00-ը տեղաշարժը, չի գործում հասարակական տրանսպորտը, փակ են առևտրի կետերը (բացառությամբ մթերային խանութներից և դեղատներից), մարզադահլիճները, լողավազանները և ֆիթնես-կենտրոնները: Ռեստորանների, սրճարանների, բարերի, գիշերային ակումբների աշխատանքն արգելված է: Սահմանափակված է նաև լեռնադահուկային հանգստավայրերի աշխատանքը:
Նման նյութեր:
2020 թվականին, համավարակի պայմաններում, Վրաստանում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը 2019 թվականի համեմատ, նվազել է 32 տոկոսով,- այս մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից պատրաստված,…
03.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 172 հազար 816-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության…
03.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
03.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 699, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
02.03.2021 | նորություններ
Արտերկրում ժամանակավոր աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողների համար աշխատանքային միգրացիայի հատուկ պորտալն գոյություն ունի ընդամենը երկու շաբաթ, սակայն այդտեղ արդեն գրանցվել են Վրաստանի ավելի քան 92…
02.03.2021 | նորություններ
Խորհրդարանի հարակից տարածքում իրավապահները ձերբակալել են մի քանի անձի:
02.03.2021 | նորություններ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 461 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
02.03.2021 | նորություններ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 172 հազար 456-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության…
02.03.2021 | նորություններ