Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում հայտնվել է ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգո Փարաջանովի անունը կրող փողոց։ Փողոցի բացմանը ներկա են եղել Թբիլիսիի Սակրեբուլոյի պատգամավորներ, արվեստի ներկայացուցիչներ, Սերգո Փարաջանովի ընկերներն ու հարազատները։
Փողոցում տեղադրվել է հասցեի ցուցանակը։ Մթածմինդայի փողոցներից մեկը՝ Կոտե Մեսխի նրբանցքը՝ համանուն փողոցի հարևանությամբ, որտեղ նա ծնվել և մեծացել է, անվանակոչվել է Փարաջանովի անունով։
Թբիլիսիի Սակրեբուլոյի փոխնախագահ, Մթածմինդայի մեծամասնական պատգամավոր Զուրաբ Աբաշիձեի խոսքով, կարևոր է, որ յուրաքանչյուր թբիլիսցի, երիտասարդությունը և ապագա սերունդը միշտ հիշեն հանճարեղ ռեժիսոր Սերգո Փարաջանովին։
«Յուրաքանչյուր թիֆլիսեցու, մեր երիտասարդության և ապագա սերնդի համար շատ կարևոր է միշտ հիշել մեր մայրաքաղաքում մեծացած այս հանճարեղ արվեստագետին և գնահատել նրա մեծ ներդրումը վրացական արվեստի զարգացման գործում:
Սերգո Փարաջանովը իր պատվավոր տեղն է զբաղեցրել կինոաշխարհում՝ իր ինքնատիպ ոճով, բազմազանությամբ և ոչ ստանդարտ մոտեցումներով։ Թբիլիսիի քաղաքային խորհուրդն ու քաղաքապետարանն անում են ամեն ինչ նրա անունը հավերժացնելու համար։ Այսօրվա միջոցառումը դրա վառ օրինակն է»,- ասել է Աբաշիձեն: