ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ գոյություն ունի կապիկի ծաղիկի տարածման իրական վտանգ ոչ էնդեմիկ երկրներում, այսինքն այնտեղ, որտեղ հիվանդությունը բերվել է երկիր դրսից և բնորոշ չէ տվյալ տեղանքին:

Вирус обезьяньей оспы под электронным микроскопом


ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ. SMITH COLLECTION/GADO

Կապիկի ծաղիկ վիրուսը էլեկտրոնային մանրադիտակի տակ: Ձախից՝ հասուն վիրուսներն են, աջ կողմում՝ դեռ ոչ: Բժիշկների հիմնական մտահոգությունն այն է, որ վիրուսը կարող է տեղ գտնել ոչ էնդեմիկ շրջաններում:

Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է կապիկի ծաղիկի հաստատված 1600 դեպքի մասին և 1500 կասկածելի վարակման դեպքերի մասին գրեթե 40 երկրներում:

Գեբրեյսուսը լրագրողներին ասել է, որ տվյալ բռնկումը անսովոր է, քանի որ դեպքեր են գրանցվել Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի (որտեղ հիվանդությունը էնդեմիկ է) սահմաններից դուրս՝ միանգամից մի քանի այլ երկրներում:

Հունիսի 23-ին ԱՀԿ-ն մտադիր է հրավիրել արտակարգ իրավիճակների կոմիտե՝ գնահատելու, թե արդյո՞ք այս բռնկումը հանդիսանում է միջազգային մտահոգության առարկա հանդիսացող արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության շրջանում։

Лаборатория по тестированию на оспу обезьян ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ. GETTY IMAGES

Իսպանիայում ստեղծել են լաբորատորիաներ՝ կապիկի ծաղիկի հավանական դեպքերը թեստավորելու համար: Եվրոպայում դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։

Սույն ճեպազրույցում ԱՀԿ-ի կապիկի ծաղիկի ծրագրի մենեջեր Ռոզամունդ Լյուիսը նշել է, որ առողջապահության համաշխարհային առաջնորդները չեն շտապում կապիկի ծաղիկի բռնկումը համավարակ հայտարարել, քանի որ կորոնավիրուսի համավարակը դեռևս չի ավարտվել, իսկ միաժամանակ երկու համավարակի դեմ պայքարի նյութատեխնիկական ապահովումը ծայրահեղ դժվար է թվում։

Որոշակի լավատեսություն, ըստ նրա, հանդիսանում է այն, որ կապիկի ծաղիկի այս տեսակը հազվադեպ է մահվան ելքի հանգեցնում, և բժիշկները գիտեն, թե ինչպես բուժել այն հակավիրուսային դեղորայքով և օժանդակ թերապիայով:

Աֆրիկյան երկրներում, որտեղ այն էնդեմիկ է համարվում, գրանցվել է մահվան 72 ելք, իսկ ոչ էնդեմիկ երկրներում այսօրվա դրությամբ՝ ոչ մի դեպք:

Альберт Бурла на открытии нового центра компании Pfizer в Греции ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԵՂԻՆԱԿ. SAKIS MITROLIDIS VIA GETTY IMAGES

Ալբերտ Բուրլան Հունաստանում Pfizer նոր կենտրոնի բացմանը: Նա հակված է կարծել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը դեռ չի ավարտվել, և որ այս համավարակը ցույց տվեց, թե որքան կարևոր է ներդրումներ կատարել գիտության զարգացման մեջ։

Միևնույն ժամանակ, «Pfizer» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան հայտարարել է, որ Covid-19-ի նոր տարբերակները, որոնց նկատմամբ ներկայիս պատվաստանյութերը կամ ընդհանրապես չեն գործում, կամ վատ են աշխատում, շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհում հանրային առողջապահության առումով, քան կապիկի ծաղիկի բռնկումը:

«Մենք ուշի-ուշով հետևում ենք կապիկի ծաղիկի վարակի տարածմանը, բայց այն կարծես այնքան էլ վարակիչ չի, որպեսզի հանգեցնի համավարակի», – ասել է նա՝ հավելելով. «Կարծում եմ, որ նոր կորոնավիրուսը շարունակում է մնալ հիմնական խնդիրը»:

Մեկ շաբաթ առաջ ԱՀԿ-ն հայտնել էր, որ Covid-19-ից հիվանդացության և մահացության նվազումը շարունակվում է։

Մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազել է ավելի քան 90%-ով:

Այնուամենայնիվ, կան մտավախություններ, որ քանի որ շատ երկրներ այժմ չեն հետևում նոր կորոնավիրուսային դեպքերին այնպես, ինչպես նախկինում էր դա արվում, հնարավոր է, որ դեպքերի թիվն իրականում ավելի բարձր լինի, քան պաշտոնական թվերը:

Աղբյուրը՝ BBC Russian