Ներկայումս Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 դեպք, դրանցից 6-ը հաստատվել է երեկ: Բոլոր 6 անձինք նույն խմբի անդամ են և միասին են եկել Իտալիայից: InterpressNews-ի լրատվությամբ՝ վարակվածները երկու ընտանիքի անդամներ են, այդ թվում՝ հայր և դուստր և մեկ այլ ընտանիքի 4 անդամ:
«24 անձից 9-ի մոտ հաստատվել է կորոնավիրուսը: Նրանցից 8-ի վիճակը կայուն է, 9-րդի վիճակը լավ է: Այսօր 4-ից անալիզ կվերցնեն, մնացած 9-ը գտնվում են վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում», – հայտնում են կլինիկայում:
Հատկանշական է, որ 44-ամյա մի տղամարդ, որի դստեր մոտ նույնպես հաստատվել է կորոնավիրուսը, որդու հետ է այցելել Իտալիա, սակայն, որդու դեպքում, վարակի թեստը բացասական արդյունք է ցույց տվել:
Համաձայն Վրաստանում գործող Worldometers World կայքի տվյալների՝ արձանագրվել է կորոնավիրուսի 9 դեպք, դրանցից 8-ի վիճակը գնահատվում է մեղմ, իսկ 1-ի վիճակը՝ լուրջ, կրիտիկական:
Այսօրվա դրությամբ աշխարհում գրանցվել է 3387 կորոնավիրուսով մահվան դեպք, բուժվել է 55656 մարդ: