Այսօր՝ հունիսի 15-ին, Վրաստանի Ազգային բանկի լարիի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ եվրոն, ռուբլին և դոլարը փոքր-ինչ էժանացել են։ Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում նույնպես արտարժույթի փոխարժեքի անկման միտում է նկատվում, բացառությամբ եվրոյի՝ 100 եվրոն կարելի է վաճառել 1 լարիով թանկ, քան երեկ։

Վրաստանի Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքը հունիսի 15-ին

1 դոլար՝ 2,9631 լարի (-0,0056 լարի)
1 եվրո՝ 3,0923 լարի (-0,0153 լարի)
100 ռուբլի՝ 5,1637 լարի (-0,0303 լարի)

Փոխարժեքը Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետերում հունիսի 15-ի առավոտյան

100 դոլարը վաճառվում է 292 լարիով, գնվում՝ 294 լարիով
1000 ռուբլին վաճառվում է 45 լարիով, գնվում՝ 46,5 լարիով
100 եվրոն վաճառվում է 306 լարիով, գնվում՝ 310 լարիով